Jump to content

Աիդա Գյումրեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Գյումրեցի
Ծննդյան անունԱիդա Թադևոսի Գևորգյան
Ծնվել է1916
ԾննդավայրՂոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է2001
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱշխատավայրԲանվոր
Աիդա Գյումրեցի Վիքիքաղվածքում
Աիդա Գյումրեցի Վիքիդարանում

Աիդա Գյումրեցի (ծննդյան անուն ազգանունը՝ Աիդա Թադևոսի Գևորգյան, Պոդկոլզինա Աիդա Ֆադեևնա, 1916, Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 2001[1]), հայ գրող։ Գրել է «Տղամարդկային համբերություն» գիրքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Գևորգյանը ծնվել է 1916 թվականին Կարսի մարզի Կարսի գավառի Ղոշավանք գյուղում, Թադևոս վարժապետի ընտանիքում։ Դեռ մեկ տարեկան չկար, երբ կորցրել է մորը և մեծացել է հորաքրոջ մոտ՝ Զարիշատ գյուղում։ Երբ թուրքերը արշավել են Կարս, հորաքրոջ ընտանիքը փախել է Ալեքսանդրապոլ։ Աիդան սովորել է Ալեքսանդրոպոլի դպրոցներից մեկում։ 1926 թվականի երկրաշարժից հետո ավագ քույրը՝ Լիզան, նրան տարել է Թբիլիսի, իսկ մի քանի տարի անց՝ Մոսկվա, որտեղ ստացել է բարձրագույն կրթություն։ 1933 թվականին հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ գիտությունների թեկնածու, Պատրիս Լումումբայի համալսարանի դասախոս Ալեքսանդր Պոդկոլզինին, որի մասին գրում է.

Ես և նա, ինչպես հոգին հոգու հետ, ապրեցինք 41 տարի, մեծացրինք երկու զավակների։

Մինչև Մոսկվայում հաստատվելը, ամուսինները դժվարին ուղի են անցել Սիբիրից մինչև Կենտրոնական Ռուսիայի խորքերը։ Մոսկվայում Աիդա Գևորգյանը եղել է «Բանվոր» թերթի սեփական թղթակիցը[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Գյումրեցու ստեղծագործությունների թեման հեղափոխությունն է, ինտերնացիոնալիզմը, հերոսները՝ երիտասարդները, հասարակական մեծ փոփոխությունների՝ 20-րդ դարի տարբեր ազգության մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրաբերում են ժողովրդի երջանկությանը։ Գյումրեցու «Ալ կակաչներ գորշ ժայռերին» վեպը հրատարակվել է 1984 թվականին։ «Մոլոդայա գվարդիան» գիրքը հրատարակել է ռուսերեն։ Գյուրեցու այս և նախորդ գրքերը նվիրված են ռուսական հեղափոխության անհայտ զինվորներին, որոնց կյանքի գնով է ստեղծվել առաջին սոցիալիստական պետությունը։ Գյուրեցու «Մարտյան առավոտ» պատմվածքը լույս է տեսել ռուսերեն՝ «Պոդվիգ» ամսագրում, լատվերեն՝ «Զվյագզնե» ամսաթերթում և հայերեն՝ «Բանվորում»։

  • Մինասի տան գաղտնիքը։ Երևան։ Հայաստան, 1972[3]։
  • Հեռավոր աստղի լույսը։ Երևան։ Սովետական գրող, 1978[4]։
  • Ստվերներն անհետանում են։ Վիպակ։ Երևան։ Սովետական գրող, 1981[5]։
  • Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Երևան, «Հայաստան»։ 1988, 367 էջ[6]։
  • Տղամարդկային համբերություն։ Արևիկ, 1990, 437 էջ[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Գյումրեցի Աիդա, (Պոդկոզինա Աիդա Ֆադեևնա), 1916-2001 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  2. Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Երևան, «Հայաստան»։ 1988, 367 էջ։
  3. Գյումրեցի Աիդա; Սարգսյան, Դ Դ (1972). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Մինասի տան գաղտնիքը։ Վեպ. Երևան: Հայաստան.
  4. Գյումրեցի Աիդա; Գասպարյան, Անուշավան Վարդանի (1978). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Հեռավոր աստղի լույսը։ Վեպ. Երևան: Սովետական գրող.
  5. Գյումրեցի, Աիդա; Սաֆյան, Սպարտակ Գևորգի (1981). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Ստվերներն անհետանում են։ Վիպակ. Երևան: Սովետական գրող.
  6. Գյումրեցի Աիդա; Ավագյան, Էդուարդ Սամվելի; Մանդակունի, Վաղինակ Քրիստափորի (1988). Գրիգորյան, Շ. Ա.; Սարգսյան, Ա. Ս. (eds.). Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Վեպ. Երևան: Հայաստան. ISBN 9785540000802.
  7. Գյումրեցի, Աիդա (1990). Տղամարդկային համբերություն։ Վեպ. Արևիկ. ISBN 9785807703118.
  8. Գյումրեցի, Աիդա; Ավագյան, Էդուարդ Սամվելի; Հակոբյան, Խորեն Զավենի (1990). Օհանյան, Գ. Ս. (ed.). Տղամարդկային համբերություն։ Վեպ. Translated by Գրիգորյան, Շ. Երևան: Արևիկ. ISBN 9785807703118.(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Գյումրեցի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Գյումրեցի» հոդվածին։